00:56  ,  9 հունիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը անվտանգության աշխատակիցներից «փրկեց» երկրպագուներին

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի Հայաստան - Լիխտենշտեյն խաղի ավարտից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտ են մտել երկու երկրպագուներ։ Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հանել խաղադաշտից, սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը միջամտել է եւ հնարավորություն տվել տղաներին լուսանկարվել իր հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով