Եվրո-2020-ին ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ J խմբում ընդգրկված Հունաստանի եւ Իտալիայի հավաքականները երրորդ տուրի հանդիպումն անցկացրին Աթենքում։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով եւ երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6 միավորով երկրորդ տեղում է Ֆինլանդիան։ Հունաստանն ու Բոսնիան ունեն 4-ական միավոր։ Հայաստանը 3 միավորով նախավերջինն է։
C խմբում երկրորդ հանդիպումն անցկացրեց Գերմանիայի հավաքականը՝ մրցելով Բելառուսի հետ։ Գերմանացիները հաղթեցին Լերոյ Սանեի եւ Մարկո Ռոյսի գոլերի շնորհիվ (2։0) եւ վաստակեցին 6 միավոր։ Առաջին տեղում է երեք խաղում 9 միավոր վաստակած Հյուսիսային Իռլանդիան։
H խմբում անակնկալ հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականը, որը տանը մրցեց աշխարհի չեմպիոն ֆրանսիացիների հետ։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։ Թուրքիան 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիան ու Իսլանդիան ունեն 6-ական միավոր։
I խմբում առաջատարը Բելգիան է, որը սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթեց ղազախներին եւ վաստակեց 9 միավոր։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 6 միավոր։
Եվրո-2020, ընտրական փուլ, երրորդ տուր
J խումբ
Հունաստան - Իտալիա՝ 0։3 (տեսանյութ)
Նիկոլո Բարելա, 23, Լորենցո Ինսինյե, 30, Լեոնարդո Բոնուչի, 33
Գեւորգ Ղազարյան, 2, Ալեքսանդր Կարապետյան, 18, Տիգրան Բարսեղյան, 90+1
Ֆինլանդիա - Բոսնիա-Հերցեգովինա՝ 2։0
Տեեմու Պուկի, 56, 68
C խումբ
Բելառուս - Գերմանիա՝ 0։2 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 12, Մարկո Ռոյս, 62
Էստոնիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 1։2
Կոնստանտին Վասիլեւ, 25 - Քոնոր Վաշինգտոն, 77, Ջոշ Մաջենիս, 80
H խումբ
Թուրքիա - Ֆրանսիա՝ 2։0 (տեսանյութ)
Կան Այհան, 30, Ջենգիզ Ունդեր, 40
Իսլանդիա - Ալբանիա՝ 1։0 (տեսանյութ)
Յոհան Գուդմունդսոն, 22
Մոլդովա - Անդորրա՝ 1։0
Իգոր Արմաշ, 8
I խումբ
Բելգիա - Ղազախստան՝ 3։0 (տեսանյութ)
Դրիս Մերտենս, 11, Տիմոտի Կաստան, 14, Ռոմելու Լուկակու, 50
Շոտլանդիա - Կիպրոս՝ 2։1
Էնդրյու Ռոբերտսոն, 61, Օլիվեր Բյորկ, 89 – Յանիս Կուսուլոս, 87
Ռուսաստան - Սան Մարինո՝ 9։0 (տեսանյութ)
Միկելե Չեւոլի, 25, ինքնագոլ, Արտյոմ Ձյուբա, 31, 11մ, 73, 76, 88, Ֆյոդր Կուդրյաշով, 36, Անտոն Միրանչուկ, 41, Ֆյոդոր Սմոլով, 77, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում