20:46  +04,  8 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Լիխտենշտեյն․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտոշարք)

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Լիխտենշտեյի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին Վարադատ Հարոյանի երկար փոխանցումից հետո հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը։

18-րդ րոպեին Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփեց Հայաստանի թիմի երկրորդ գոլը։ Ղազարյանի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, որին առաջինը հասավ Կարապետյանը եւ շանսը բաց չթողեց։

Կարապետյանը հետագայում մեկ անգամ էլ գրավեց մրցակցի դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։

Ընդմիջում է։

J խմբում զուգահեռ ընթանում է Ֆինլանդիա - Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումը։ Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան, Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ