20:21  ,  8 հունիսի, 2019

Էշլի Բարթին՝ 46 տարում «Ռոլան Գարոսի» առաջին ավստրալացի չեմպիոնուհի

23-ամյա Էշլի Բարթին դարձավ 46 տարում Ավստրալիայի առաջին մարզուհին, որը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի կոչումը։

Եզրափակիչում Էշլի Բարթին 6։1, 6։3 հաշվով առավելության հասավ չեխ Մարկետա Վոնդրոուշովայի նկատմամբ եւ կարիերան առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» չեմպիոնի կոչումը։

Հունիսի 9-ին տղամարդկանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն իսպանացի Ռաֆայել Նադալն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս