00:19  ,  8 հունիսի, 2019

«Ռեալը» 5 տարվա պայմանագիր կնքեց Էդեն Ազարի հետ

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որի հետ կնքեց հինգ տարվա պայմանագիր, հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

Առաջիկայում տեղի կունենա ֆուտբոլիստի բուժզննումը։ Այլ մանրամսսներ չեն ներկայացվում։

Ֆուտբոլիստի շնորհանդեսը մադրիդյան ակումբում տեղի կունենա հունիսի 13-ին։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» նրա համար «Չելսիին» կվճարի 100 միլիոն եվրո։ Եվս 30 միլիոն եվրո անգլիական ակումբը հետագայում կստանա բոնուսների տեսքով։

Անգլիայի ավարտված առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս