22:40  ,  7 հունիսի, 2019

Անտոնիո Վալենսիան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Էկվադորցի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաձգելու ցանկություն չեն ունեցել։

Անտոնիո Վալենսիան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2009 թվականին «Ուիգանից»։

2018թ․ ամռանը Ուեյն Ռունիի եւ Մայքլ Կարիկի հեռանալուց հետո Անտոնիո Վալենսիան ստացավ մանչեսթերյան թիմի ավագի թեւկապը։

Վալենսիան 2005 թվականից հանդես է գալիս Էկվադորի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English