19:52  ,  7 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (ֆոտո)

Լիխտեյնշտեյնի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու խաղերի համար ազգային հավաքականի ճամբար հրավիրված բոլոր 25 ֆուտբոլիստները, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Երկու տուրից հետո երկու հավաքականներն էլ միավոր չեն վաստակել: Լիխտենշտեյնը առաջին տուրում տանը 0:2 հաշվով պարտվել էր Հունաստանի հավաքականին, ապա արտագնա խաղում 0։6 հաշվով պարտություն կրել Իտալիայի հավաքականից:

Հայաստանի հավաքականը մարտի 23-ին արտագնա խաղում 1։2 հաշվով պարտություն էր կրել Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականից, մարտի 26-ին էլ տանը 0:2 հաշվով պարտվել էր Ֆինլանդիայի հավաքականին:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Բանանց»           

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»     

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ»       

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա)

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ)

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Վնասվածքների պատճառով այս անգամ հայտացուցակում չեն ընդգրկվել Մարկոս Պիզելին, Արտյոմ Խաչատուրովը, Սարգիս Ադամյանը եւ Յուրա Մովսիսյանը:

Հունիսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով