19:37  +04,  7 հունիսի, 2019

Կամո Հովհաննիսյան․ Վաղվա խաղին պատրաստվել ենք շատ լավ

Լիխտենշտեյնի դեմ խաղում որոշիչ գործոնը կլինի այն, որ մենք կարողանանք արագ խաղալ, վերահսկենք գնդակը եւ մրցակցի վտանգավոր խաղացողներին չեզոքացնենք: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Ղազախստանի «Ժետիսու» ակումբի պաշտպան Կամո Հովհաննիսյան:

Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

«Վաղվա խաղին պատրաստվել ենք շատ լավ: Թե մարզչական շտաբի եւ թե բժշկական շտաբի կողմից ամեն ինչ արվել է, որ վաղվա խաղին պատրաստված ներկայանանք: 

Դիտել ենք Լիխտենշտեյնի վերջին խաղերը, գիտենք նրանց վտանգավոր խաղացողներին: Ունեն մի քանի վտանգավոր խաղացողներ, որոնք հանդես են գալիս լավ առաջնություններում: Ամեն ինչ մեզ բացատրել են, թե ինչպես վաղը պետք է խաղանք»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ: Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը:

Այս խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Ֆինլանդիայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականները:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ