20:12  ,  7 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը

21-ամյա ուելսցի կիսապաշտպան Դանիել Ջեյմսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել եւ նոր թիմին կմիանա ամառային տրանսֆերային պատուհանի պաշտոնական բացումից հետո։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 17 միլիոն եվրո է։

Չեմպիոնշիփի ավարտված առաջնությունում Ջեյմսը մասնակցել է 33 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ «Սուոնսին» գրավել էր 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English