17:32  ,  7 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Նադալն ուժեղ էր Ֆեդերերից

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 11-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ եւ հաղթանակ տարավ երեք սեթում՝ 6։3, 6։4, 6։2։ Պայքարը տեւեց 2 ժամ 26 րոպե։

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ չորրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմի դիմակայության հաղթողը։ Նադապը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Կանանց մենախաղի եզրափակիչում կխաղան 26-րդ համար, 19-ամյա չեխ Մարկետա Վոնդրոուշովան եւ 8-րդ համար, 23-ամյա ավստրալացի Էշլի Բարթին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English