17:20  ,  7 հունիսի, 2019

Լեհաստանի հավաքականի ավագը որակազրկվել է իրանցիներին անպատվելու համար

Լեհաստանի վոլեյբոլի ֆեդերացիան վեց խաղով որակազրկել է ազգային հավաքականի ավագ Միխալ Կուբյակին։

Mehrnews-ը հայտնում է, որ Ասիայի ակումբային առաջնության եզրափակիչում Ճապոնիայի «Պանասոնիկ» ակումբը ներկայացնող լեհ վոլեյբոլիստը անպատվել էր իրանցիներին եւ Իրանի վերաբերյալ արտահայտել վիրավորական մտքեր։ Եզրափակիչում «Պանասոնիկը» պարտվել էր 2։3 հաշվով։

«Իրանցիները միշտ անպատվում են մեզ խաղահրապարակում եւ չեն հարգում, սակայն անմեղ են ձեւանում։ Իրանցիները չար եւ անիծված մարդիկ են։ Ինձ համար գոյություն չունի այդպիսի ազգ»,- ասել էր Կուբյակը լեհական լրատվամիջոցներին։

Իրանի վոլեյբոլի ֆեդերացիայն բողոք էր ներկայացրել մարզաձեւի միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով պատժել մարզիին։ Լեհաստանի վոլեյբոլի ֆեդերացիան չի սպասել միջազգային ֆեդերացիայի որոշմանը եւ որակազրկել է խաղացողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում