11:18  ,  7 հունիսի, 2019

Նեյմարը բաց կթողնի վեց շաբաթ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Նեյմարը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ վեց շաբաթ, հաղորդում է Goal.com-ը։ Քաթարի հետ ընկերական խաղում (2։0) ստացած վնասվածքի պատճառով Նեյմարը չի օգնի Բրազիլիայի հավաքականին Ամերիկայի գավաթի խաղարկությունում, որը կմեկնարկի հունիսի 15-ին Բրազիլիայում։

2014 թվականից Նեյմարն ունեցել է 18 վնասվածք։ Դրանցից 7-ը ոտնաթաթի վնասվածքներ են։ Առողջական խնդիրների պատճառով Նեյմարը բաց է թողել 71 հանդիպում։

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում