09:47  ,  7 հունիսի, 2019

«Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն Մուսա Դեմբելեի համար

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տրանսֆերի համար այս ամռանը կպայքարեն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլը», Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է L'Equipe-ը։

22-ամյա ֆրանսիացի խաղացողի համար մրցակցությունում այժմ առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 33 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում