23:17  ,  6 հունիսի, 2019

«Ռեալը» կփորձի արդեն այս ամռանը գնել Կիլիան Մբապեին

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերն արդեն այս ամռանը, հաղորդում է El Chiringuito-ն։

20-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի թիմի ղեկավարության եւ ակումբակիցների հետ։ Իրավիճակից կփորձի օգտվել Մադրիդի «Ռեալը», որը առաջարկ կանի ֆրանսիական ակումբին այս ամռանը։

ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերից ակնկալում է 250 միլիոն եվրո, սակայն հնարավոր է նաեւ վարձակալության տարբերակ։

Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում