19:33  ,  6 հունիսի, 2019

«Ռեալը» համաձայն է 130 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Էդեն Ազարի համար

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի հարցում։ 28-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբը կվճարի 130 միլիոն ֆունտ ստերլինգ, որի մեջ մտնում են նաեւ ապագայում հնարավոր բոնուսները, հաղորդում է telegraph-ը։

Մեկ շաբաթ տեւած բանակցություններն ավարտվել են հունիսի 6-ին։ Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Մադրիդում եւ կկնքի պայմանագիրը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչից («Չելսի» - «Արսենալ»՝ 4։1) հետո Ազարը արձակուրդն անցկացնում էր Իսպանիայում։

Մադրիդի «Ռեալը» բանակցությունները սկսել էր 88 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում