18:45  ,  6 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Դոմինիկ Տիմն ուժեղ էր Կարեն Խաչանովից

Ավստրիացի Դոմինիկ Տիմը չորրորդ տարին անընդմեջ դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ «Ռոլան Գարոսի» ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչում Դոմինիկ Տիմը մրցեց ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ եւ հաղթանակ տարավ 6։2, 6։4, 6։2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 47 րոպե։

Տիմի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս