20:03  ,  6 հունիսի, 2019

Sunshine Open․ Կարեն Գրիգորյանը՝ հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում անցկացված Sunshine Open մրցաշարին եւ նվաճել միանձնյա հաղթողի կոչումը։ Հայ գրոսմայստերը 5 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:

Երկրորդ տեղը գրաված Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանին հետ է մնացել 1 միավոր։

Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Դալթոն Պերինը՝ 3,5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում