17:35  ,  6 հունիսի, 2019

Ամերիկացի միլիարդատերը ձեռք բերեց «Ֆիորենտինան»

Ամերիկացի միլիարդատեր Ռոկո Կոմիսոն 170 միլիոն եվրոյով ձեռք բերեց իտալական «Ֆիորենտինան»՝ ֆուտբոլային ակումբը գնելով Դելա Վալե ընտանիքից, որը 17 տարի դրա սեփականատերն էր, հայտնում է fiorentina.it-ը։

69-ամյա Կոմիսոն ծնվել է Իտալիայում, 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1995-ին հիմնադրել է մալուխային հեռուստածառայություններ մատուցող Mediacom ընկերությունը։ Նա «Նյու Յորք Կոսմոսի» սեփականատերն է։ Կոմիսոյի կարողությունը գնահատվում է 4,9 միլիարդ դոլար։

Անցած տարի Կոմիսոն ցանկանում էր ձեռք բերել «Միլանը», սակայն կողմերը համաձայնության չհասան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում