17:01  ,  6 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Չեմպիոնը պարտվեց 17-ամյա մրցակցին (ֆոտո)

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության անցած տարվա չեմպիոն Սիմոնա Հալեպը կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում մրցեց 17-ամյա ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ։ Երրորդ ռակետը պարտություն կրեց գրեթե առանց դիմադրության։ Համաշխարհային դասակարգման 51-րդ տեղում գտնվող Անիսիմովան առավելության հասավ 1 ժամ 8 րոպեում՝ 6։2, 6։4։

Եզրափակիչի ուղեգրի համար Անիսիմովան կմրցի ավստրալացի Էշլի Բարթիի հետ, որը 6։3, 7։5 հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Մեդիսոն Քիսին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են բրիտանացի Յոհաննա Կոնտան (26) եւ չեխ Մարկետա Վոնդրոուշովան (38)։

Կանանց մենախաղում մրցաշարը կունենա նոր հաղթող։ Չորսն էլ նախկինում տիտղոս չեն նվաճել «Ռոլան Գարոսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում