14:09  ,  6 հունիսի, 2019

Ինձագին երկարաձգեց պայմանագիրը «Լացիոյի» հետ

Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին երկարաձգել է պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ մինչեւ 2021 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 43-ամյա իտալացի մասնագետի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականը։

Ինձագին «Լացիոն» գլխավորում է 2016 թվականից։ Այս ընթացքում թիմը նվաճել է 2017թ․ Իտալիայի սուպերգավաթն ու 2019թ․ Իտալիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում