12:35  ,  6 հունիսի, 2019

Հրապարակվել է Նեյմարի եւ նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը հյուրանոցից

Թվիթերում հայտնվել է Նեյմարի եւ նրան բռնաբարության մեջ մեղադրող կնոջ տեսանյութը  Փարիզի հյուրանոցներից մեկից։  Կինը մի քանի անգամ ապտակում է ֆուտբոլիստին եւ հայտարարում, որ նա բռնաբարել է իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին։

Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են, որ կինը բրազիլացի 26-ամյա մոդել Նայջիլա Մենդես դե Սոուզան է։ Նա Սան Պաուլուի ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել՝ ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին մեղադրելով բռնաբարության մեջ։

Նեյմարն ու նրա հայրը հայտարարել են, որ սեքսը եղել է փոխադարձ ցանկությամբ, իսկ մինչեւ բռնբարության մեղադրանք ներկայացնելը այդ կինը փորձել է գումար շորթել իրենցից, սակայն չի հասել նպատակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում