09:42  +04,  6 հունիսի, 2019

Norway Chess. Շաքրիյար Մամեդյարով vs Լեւոն Արոնյան

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարում հունիսի 6-ին տեղի կունենա երրորդ տուրը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի միանձնյա առաջատար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։

Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ