00:38  ,  6 հունիսի, 2019

Ազգերի լիգա․ Պորտուգալիա - Շվեյցարիա՝ 3։1, Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)

Պորտուգալիայում մեկնարկեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը։ Կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցեցին Պորտուգալիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Պորտուգալացիները հաղթեցին 3։1 հաշվով  Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ։

Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Ռոնալդուն։ Երկրորդ խաղակեսում Շվեյցարիայի թիմը վերականգնեց հավասարությունը «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը, որը 57-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ 88-րդ եւ 90-րդ րոպեներին Ռոնալդուն եւս երկու գոլը խփեց։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հունիսի 6-ին կվիճարկեն Հոլանդիան ու Անգլիան։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 9-ին։

ՈւԵՖԱ Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա - Շվեյցարիա՝ 3։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 25, 88, 90 - Ռիկարդո Ռոդրիգես, 57, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում