21:31  ,  5 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը մարզվել է ամբողջական կազմով (ֆոտո)

Եվրո-2020-ի առաջիկա երկու ընտրական խաղերին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ի երեկոյան մարզվել է ամբողջական կազմով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին է միացել նաեւ ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի թիմին, հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում