22:46  ,  5 հունիսի, 2019

Վալվերդեն կողմ է Գրիզմանի տեղափոխությանը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հավանություն է տվել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությանը, հաղորդում է AS-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռ չունի վերջնական որոշում 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։ Հուլիսի 1-ից Գրիզմանի տրանսֆերայինը գինը «Աթլետիկոյի» հետ պայմանագրով կկազմի 120 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կասկածներ ունի այդքան գումար վճարելու նպատակահարմարության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գրիզմանն արդեն հայտարարել է «Աթլետիկոյից» հեռանալու որոշման մասին։

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, խփել է 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում