20:34  ,  5 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին։

Թիմը հերթական մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։ ՀՖՖ-ն ներկայացրել է լուսանկարներ մարզումից։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի թիմը կընդունի Լիխտենշտեյնին, իսկ հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում