20:01  ,  5 հունիսի, 2019

Բուֆոնը հեռացավ ՊՍԺ-ից

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն հայտարարել է 41-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հեռանալու մասին։

«Ջենտլմեն խաղադաշտում եւ դրանից դուրս, անհավանական թիմակից։ Մաղթում ենք լավագույնը։ Հրաժեշտ ենք տալիս եւ շնորհակալություն հայտնում ամեն ինչի համար, Ջանլուիջի Բուֆոն»,- ասվում է ՊՍԺ-ի հաղորդագրությունում։

Բուֆոնը 2018թ․ ամռանն էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել ՊՍԺ ազատ գործակալի կարգավիճակում։




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում