16:38  ,  5 հունիսի, 2019

«Բավարիան» հրաժեշտ տվեց Խամես Ռոդրիգեսին

Խամես Ռոդրիգեսը հեռացավ Մյունխենի «Բավարիայից», հայտնում է Գերմանիայի չեմպիոնների թվիթերյան էջը։

«Բավարիան» չի օգտվի կոլումբացի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունքից։ Նա 2017թ․ ամռանն էր 13 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեկ «Բավարիա» եւ հանդես էր գալիս վարձակալությամբ։

Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան թիմի հետ մասնակցել է 67 հանդիպման, խփել 15 գոլ։

Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում