11:10  ,  5 հունիսի, 2019

Կլոպը պատմել է, թե ինչպես են նշել հաղթանակը ՉԼ-ում, «Լիվերպուլը» ներկայացրել է բացառիկ կադրեր

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է անցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Տոտենհեմի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո թիմի տոնական երեկույթը, որը շարունակվել է մինչեւ առավոտյան ժամը 6-ը։

«Ես կանգնած էի անկյունում, գարեջուր էի խմում, զրուցում էի ընկերներիս եւ ընտանիքիս հետ, իսկ հետո գնացի քնելու։ Հաճելի երեկույթ էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport Bild-ը։

Գերմանացի մասնագետի ղեկավարությամբ «Լիվերպուլը» չորս տարում նվաճեց առաջին գավաթը։

Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է բացառիկ կադրեր հունիսի 1-ին Մադրիդում տեղի ունեցած եզրափակիչ խաղից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս