16:57  ,  23 օգոստոսի, 2012

Ռիբերին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Բունդեսլիգայի մեկնարկային հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի մեկնարկային տուրը, տեղեկացնում է L'equipe-ը:

29-ամյա ֆրանսիացին առողջական խնդիրներ ունի: «Բավարիայի» բժիշկները հայտնել են, որ Ռիբերին չի ապաքինվի մինչեւ օգոստոսի 25-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Բավարիան» մրցակցի խաղադաշտում ուժերը կչափի Բունդեսլիգայի նորեկ «Գրոյտեր Ֆյուրտի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս