09:05  ,  5 հունիսի, 2019

«Ալաշկերտը» խզեց պայմանագրերը 7 ֆուտբոլիստի հետ

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպաններ Լևոն Հայրապետյանի և Գորան Անտոնիչի, կիսապաշտպաններ Արտակ և Արթուր Եդիգարյանների, Ջոել Դամահուի,  հարձակվողներ Էդգար Մանուչարյանի և Ալեքսանդր Պրուդնիկովի հետ:

«Արտակ և Արթուր Եդիգարյանները իրենց ներդրումն են ունեցել «Ալաշկերտի» նշանակալի հաջողություններում` «Ալաշկերտի» կազմում դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգաթակիր և գավաթակիր: Նշված բոլոր ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Ալաշկերտի» հետ նվաճել են Հայաստանի գավաթը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն է մաղթում նրանց հետագա կարիերայում»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում:

«Ալաշկերտը» հունիսին կսկսի պայքարը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում