09:37  ,  5 հունիսի, 2019

«Գրանադան» վերադարձավ Պրիմերա

«Գրանադան» երեք տարի անց վերադարձավ իսպանական Պրիմերա։ Երկրորդ դիվիզիոնի առաջնության 41-րդ տուրում «Գրանադան» 1։1 հաշվով է խաղացել «Մալյորկայի» հետ, իսկ զուգահեր խաղում «Ալբասետեն» 1։2 հաշվով պարտվել է «Մալագային»։

«Գրանադան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 76 միավորով ապահովեց երկրորդ տեղն ու Լա Լիգայի ուղեգիրը։ «Մալագան» ու «Ալբասետեն» ունեն 71-ական միավոր։

Պրիմերայի ուղեգիր նվաճել էր նաեւ 84 միավորով առաջին տեղում գտնվող «Օսասունան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում