19:27  ,  4 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգա․ Մեսիի գոլը լավագույնն է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը «Լիվերպուլի» հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույնն ավարտված մրցաշրջանում երկրպագուների քվեարկությամբ, որն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը երկրորդ տեղում է։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների վարկածով առաջին տեղում Ռոնալդուի գոլն էր, երկրորդ տեղում՝ Մեսիինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում