18:12  ,  4 հունիսի, 2019

«Ռեալը» կգնի Ֆրանսիայի հավաքականի խաղացողին

Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի ֆրանսիական «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդիի, հաղորդում է Onda Cero–ն։

Կողմերն արդեն հասել են համաձայնության։ Արքայական ակումբ 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո եւ կկքնի վեց տարվա պայմանագիր։

Մենդին 2017թ. ամռանն է 5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիոն» ֆրանսիական «Հավրից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում