17:30  ,  4 հունիսի, 2019

Կարեն Խաչանովը հայր կդառնա

Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, որ շուտով հայր կդառնա։

«Այո, կինս հղի է։ Նա տրիբունայում էր Դել Պոտրոյի հետ հանդիպմանս ժամանակ։ Բայց «Ռոլան Գարոսը» կլինի ինձ հետ նրա այցելած վերջին մրցաշարը մինչեւ ծննդաբերությունը։ Արդեն սեպտեմբերին ենք սպասում երեխայի ծնունդը»,– Խաչանովի խոսքը մեջբերում է ATP–ի պաշտոնական կայքը։

Խաչանովն ու Վերոնիկա Շկլյաեւան ամուսնացել են 2016–ին։

Հիշեցնենք, որ 23–ամյա հայ մարզիկն առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս