14:01  ,  4 հունիսի, 2019

Չինական ակումբները 17․5 միլիոն եվրո են առաջարկում «Արսենալի» խաղացողին

Չինանական Սուպերլիգայի «Գունաչժոու Էվերգրանդ» եւ «Շանհայ ՍԻՊԳ» ակումբները գրավիչ ֆինանսական առաջարկներ են արել Լոնդոնի «Արսենալի» գաբաոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։ Այս ակումբները պատրաստ են ֆուտբոլիստին վճարել շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ (տարեկան՝ 17․5 միլիոն եվրո), հաղորդում է բրիտանական The Times-ը։

Օբամեյանգն անգլիական ակումբում ստանում է շաբաթական 190 հազար ֆունտ ստերլինգ։

29-ամյա խաղացողը Դորտմունդի «Բորուսիայից» Չինաստան կարող էր տեղափոխվել մինչեւ «Արսենալի» հետ պայմանագիր կնքելը, սակայն գործարքը ձախողվեց։

Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում