11:50  ,  4 հունիսի, 2019

Հայ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Վրաստանում

Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են 2-րդ տեղը: Բրոնզե մեդալ են նվաճել 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Վիրաբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս