09:35  ,  4 հունիսի, 2019

«Յուվենտուսը» կփորձի վերադարձնել Պոգբային, «Յունայթեդը» պահանջում է 100 միլիոն եվրո

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձնել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է sport.sky.it-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 միլիոնով վաճառել Պոգբային, որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ։

«Յուվենտուսի» մարզական տնօրենն արդեն բանակցել է Պոգբայի հետ։ Իտալական ակումբը կարող է առաջարկել գործարքում ներառել Պաուլու Դիբալայի, Ժոաու Կանսելուի եւ Դուգլաս Կոստայի տրանսֆերներն անգլիական ակումբ։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվական, շաբաթական աշխատավարձը 290 հազար ֆունտ ստերլինգ է։

26-ամյա Պոգբան 2016-ին «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել է 100 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում