00:01  ,  4 հունիսի, 2019

Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ «Ռոլան Գարոսում» 10-րդ համարն ունեցող հայ թենիսիստը մրցեց արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի (8) հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 7:5, 6:3, 3:6, 6:3։ Խաչանովը Դել Պոտրոյի հետ անցկացրեց չորրորդ հանդիպումը եւ առաջին անգամ հաղթեց։

23-ամյա Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի այս տարվա անցած տարվա եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալին պարտված ավստրիացի Դոմինիկ Տիմը (4), որը 6։4, 6։4, 6։2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում