17:02  ,  3 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 1 ժամ 36 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա, 9) – Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 5) զույգի հաղթողը։

«Ռոլան Գարոսի» չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն անցած տարվա եզրափակիչում 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում