15:35  ,  3 հունիսի, 2019

Յուրի Վերնիդուբը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

Ուկրաինական «Զարյայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի փոխարինողի թեկնածու է, գրում է Footballtransfer-ը։

53-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ ուկրաինական «Մետալուրգը» (Զապորոժյե)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության առաջիկա ընտրական հանդիպումներին։ Հունիսի 8-ին Հայաստանի թիմը կընդունի Լիխտենշտեյնին, հունիսի 11-ին Աթենքում կմրցի Հունաստանի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում