14:27  ,  3 հունիսի, 2019

ՉԼ-ի խորհրդանշական հավաքական․ Մոուրինյոյի տարբերակը

«Պորտուի», «Ինտերի», «Ռեալի», «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը՝ կազմելով խորհրդանշական հավաքականը։

«Մրցաշրջանի լավագույն դրապասապահը «Լիվերպուլի» խաղացող Ալիսոն Բեքերն է։

Եզրային պաշտպաններն են Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Էնդրյու Ռոբերտսոնն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։  Պաշտպանության կենտրոնի արքան «Լիվերպուլի» ներկայացուցիչ Վիրջիլ վան Դեյքն է։ Երկրորդ պաշտպանը կենտրոնում Մատեսյ Դե Լիգտն է «Այաքսից»։

Կիսապաշտպանության կենտրոնում նախապատվությունը տալիս եմ «Այաքսի» երիտասարդ խաղացողներ Ֆրենկի Դե Յոնգին եւ Դոնի վան դե Բեկեին։

Երրորդ կենտրոնական կիսապաշտպանը Կրիստիան Էրիկսենն է «Տոտենհեմից»։

Հարձակվողների եռյակում կնշեմ Մոհամեդ Սալահին, Սադիո Մանեին եւ Լիոնել Մեսիին։ Կրիշտիանու Ռոնալդուին չեմ նշում, քանի որ «Յուվենտուսը» չկարողացավ հասնել եզրափակիչ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում