22:50  ,  2 հունիսի, 2019

Արցախի թիմի գլխավոր մարզիչ․ Եթե հրաշք տեղի ունենա, մենք կդառնանք Եվրոպայի առաջնության հաղթող

Ֆուտբոլի Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը Սապմիի թիմի նկատմամբ Արցախում անցկացվող Եվրոպայի չճանաչված երկրների առաջնության խմբային փուլի առաջին տուրում։

«Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Միշտ տղաներին ասել եմ, որ այսպիսի մրցաշարերում առաջին հանդիպումը վերջինի նման հավասարազոր է եզրափակիչի։ Այս հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի։

Շնորհակալ եմ տղաներին, նրանք գերազանց աշխատեցին, ունեին առավելություն, ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ։ Մրցակիցը պատահական գոլեր խփեց, բայց ավելին մենք նրանց թույլ չտվեցինք։

Հպարտ ենք, որ կարողացանք ուրախացնել մեր ժողովրդին, մեր ընտանիքներին եւ մեր երկրպագուներին։

Հավատում եմ, որ լավ շանս ունենք հաղթել այս մրցաշարում։ Քիչ կարեւոր չէ նաեւ մարզական հաջողությունը։ Եթե հրաշք տեղի ունենա, մենք կդառնանք Եվրոպայի առաջնության հաղթող»,- նշեց Երեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչը։

Հունիսի 3-ին Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի թիմի հետ։

Սամվել Սուքիասյան (Ստեփանակերտից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում