22:02  ,  2 հունիսի, 2019

CONIFA Euro-2019․ Արցախի հավաքականի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Ֆուտբոլի Արցախի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունում։ Ստեփանակերտում տեղի ունեցած խաղում արցախցիները մրցեցին Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ) թիմի հետ եւ առավելության հասան 3։2 հաշվով։

Արցախի հավաքականի մրցակիցներն են A խմբում նաեւ Աբխազիայի, Չամերիայի (Հյուսիս-արեւմտյան Հունաստանի տարածք, ալբանացի չամեր) թիմերը։

Հունիսի 3-ին Մարտունիում Արցախի թիմը կմրցի Չամերիայի ֆուտբոլիստների հետ։

B խմբում ընդգրկված Արեւմտյան Հայաստանի հավաքականն առաջին տուրում 1։2 հաշվով պարտվել է Հարավային Օսիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում