20:37  ,  2 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Նադալն ու Ֆեդերերը քառորդ եզրափակիչում են (ֆոտո)

Աշխարհի երկրորդ ռակետ, Ռաֆայել Նադալը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է։ Իսպանացի մարզիկը 2 ժամ 13 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Խուան-Իգնասիո Լոնդերոյին՝ 6:2, 6:3, 6:3։ Նադալը 90-րդ հաղթանակը տարավ «Ռոլան Գարոսում»։ Նա պաշտպանում է տիտղոսը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ճապոնացի Կեի Նիսիկորիի եւ ֆրանսիացի Բենուա Պերի դիմակայության հաղթողի հետ։

Քառորդ եզրափակիչում է նաեւ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը 1 ժամ 44 րոպեում հաղթել է արգենտինացի Լեոնարդո Մայերին՝ 6:2, 6:3, 6:3։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի  Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 6) - Սթեն Վավրինկա (Շվեյցարիա, 24) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ