20:21  ,  2 հունիսի, 2019

ՉԼ․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կազմել են Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Գավաթը նվաճած անգլիական «Լիվերպուլը» ներկայացված է վեց ֆուտբոլիստներով։

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Տեր Շտեգեն («Բարսելոնա»)։

Պաշտպաններ․ Վան Դեյկ («Լիվերպուլ»), Դե Լիգտ («Այաքս»), Վերտոնգեն («Տոտենհեմ»), Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ռոբերտսոն («Լիվերպուլ»)։

Կիսապաշտպաններ․ Սիսոկո («Տոտենհեմ»), Զիեշ («Այաքս»), Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Դե Յոնգ («Այաքս»), Նդոմբելե («Լիոն»), Վեյնալդում («Լիվերպուլ»)։

Հարձակվողներ Ներես («Այաքս»), Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Մեսի («Բարսելոնա»), Տադիչ («Այաքս»), Մանե («Լիվերպուլ»), Ռոնալդու («Յուվենտուս»), Մոուրա («Տոտենհեմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս