17:14  ,  2 հունիսի, 2019

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում վաստակեց 110 միլիոն եվրո

Անգլիական «Լիվերպուլի» ընդհանուր եկամուտը Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում կազմեց 110 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կստանա 19 միլիոն եվրո։ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» եզրափակիչ դուրս գալու համար ստացել էին 14,5-ական միլիոն եվրո։ Խմբային փուլում ամեն վաստակած միավորի, խմբից դուրս գալու, փլեյ-օֆֆի հաղթանակների համար «Լիվերպուլի» ընդհանուր պարգեւավճարը կազմել էր 75 միլիոն եվրո։ Հեռարձակման իրավունքի վաճառքից «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» ստացել են 35-ական միլիոն եվրո։

«Տոտենհեմի» ընդհանուր եկամուտը Չեմպիոնների լիգայում կազմել է 108,5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, «Տոտենհեմն» առաջին անգամ էր դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում