11:37  ,  2 հունիսի, 2019

Էնդի Ռուիսը նոկաուտի է ենթարկել աշխարհի բացարձակ չեմպիոն Էնտոնի Ջոշուային

Մեքսիկացի Էնդի Ռուիսը Նյու Յորքի լեգենդար Madison Sqare Gаrden-ում տեղի ունեցած մենամարտի 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուային եւ նվաճել է  IBO, IBF, WBA եւ WBO չեմպիոնական գոտիները։ Ջոշուան առաջին անգամ էր մենամարտում ԱՄՆ-ում։

29-ամյա Ջոշուան առաջին պարտությունը կրեց կարիերայում 22 հաղթանակից հետո։ 29-ամյա Ռուիսն ունի 33 հաղթանակ, մեկ պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում