03:09  ,  2 հունիսի, 2019

ՉԼ․ Եզրափակիչի լավագույն խաղացողը

Մադրիդում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, հաղորդւոմ է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Վան Դեյկը դրսեւորեց առաջատարի գերազանց որակներ եւ լավագույնն էր։ Նա խլում էր գնդակը ամենաառանցքային պահերին եւ ամբողջ խաղի ընթացքում չկորցրեց սառնասրտությունը»,- նշվում է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների հայտարարությունում։

«Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ  6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում