02:41  ,  2 հունիսի, 2019

Սալահը՝ ՉԼ-ի եզրափակիչում գոլ խփած առաջին եգիպտացի, 5-րդ աֆրիկացի

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփած առաջին եգիպտացին։

26-ամյա ֆուտբոլիստը 5-րդ աֆրիկացին է, որին հաջողվեց գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նրանից առաջ այդպիսի հաջողություն ունեցել են ալժիրցի Ռաբահ Մաջերը («Պորտու», 1987), կամերունցի Սամուել Էտո՝Օ-ն («Բարսելոնա», 2006, 2009), կոտդիվուարցի Դիդյե Դրոգբան («Չելսի», 2012) եւ սենեգալցի Սադիո Մանեն («Լիվերպուլ», 2018)։

Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր դարձավ «Լիվերպուլը», որը Մադրիդում 2։0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում